ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վենեսուելան սպառնացել է ԱՄՆ-ին

Վենեսուելան սպառնացել է ԱՄՆ-ին
23.04.2013 | 12:03

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան սպառնացել է ԱՄՆ-ին առևտրային, էներգետիկ, տնտեսական և քաղաքական բնույթի պատժամիջոցներով։ Այդ մասին նախարարը հայտարարել է իր հարցազրույցներից մեկում։ Նախարարը հերքել է ԱՄՆ պետքարտուղարի՝ արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնի հայտարարությունը, որով վերջինս նշել է, որ Վենեսուելայում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ։
ԱՄՆ-ն Վենեսուելայի կարևորագույն առևտրային գործընկերն է: ԱՄՆ-ից Վենեսուելա ներկրումն անցած տարվա տվյալներով աճել է 43 տոկոսով՝ կազմելով 17,6 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ երկկողմ առևտրի ծավալը կազմել է 56,3 միլիարդ դոլար: Վենեսուելայից ԱՄՆ արտահանումը հասել է 38,7 միլիարդ դոլարի, որից 37,4 միլիարդը նավթ ու նավթամթերք են։

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ